Մեր մասին

 

Բարի գալուստ «Մեհրաբյան և Որդիներ» ընկերություն

«Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունում մենք հավատում ենք, որ իրական հաջողությունն աշխատանքի մեջ է: Մենք ջանում ենք Հայաստանի Հանրապետությունում մեր կողմից արտադրվող և ներմուծվող ապրանքատեսակներով ձևավորել վարպետների մի համայնք, որտեղ կբավարարվի նրանց մասնագիտական բոլոր կարիքները, կստեղծվի հնարավորություն մասնակից դառնալ և օգտվել ոլորտի համաշխարհային նորարաություններից ։


Շուրջ 17 տարվա պատմություն ունեցող մեր ընկերությունը գործում է շինարարության ոլորտում՝ մատուցելով բարձրորակ ապրանքներ և ծառայություններ իր հաճախորդներին։

Հիմնադրվելով 2006թ. մայիսի 2-ին՝ «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունն այսօր շուկայում ունի վստահելի անուն։  

400-ից ավել  հմուտ աշխատակիցներից կազմված մեր թիմը ընկերության գործունեության ողնաշարն է։ Առաջնահերթ ենք համարում մեր թիմի բարեկեցությունն ու մասնագիտական աճը՝  ապահովելով  աշխատանքային օպտիմալ պայմաններ և զարգացման շարունակական հնարավորություններ։

2009թ.-ին մենք ձեռնամուխ եղանք զգալի ընդլայնման և վերազինման ծրագրի և այսօր, մեր դինամիկ զարգացմամբ, մենք հպարտորեն կանգնած ենք ոլորտի առաջատարների շարքում՝ նշանակալի ներդրում ունենալով որպես խոշոր հարկատու:

«Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը  շուկայում հայտնի է իր «Ծիածան» ապրանքանիշով, որը սպառողին  առաջարկում է  չոր շաղախների, սալիկի սոսինձների, ներկերի, գունանյութերի,  շինարարական քիմիայի լայն տեսականի։

Կարևորելով  իր սպառողի հարմարավետությունը և լավագույն առաջարկ ապահովելու քաղաքականությունը՝ ընկերությունը 2018 թվականին հանձն առավ պաշտոնապես Հայաստանում ներկայացնել «Аpecs» դռան պարագաների և աքսեսուարների ապրանքանիշը։

Շարունակելով ընդլայնել բիզնես ուղղությունները՝ 2019 թվականից մենք հայ սպառողի համար հասանելի դարձրեցինք համաշխարհային ճանաչում ունեցող «TOTAL» ապրանքանիշի Էլեկտրական, մարտկոցային, այգեգործական գործիքների, սպառվող պարագաների և պահեստամասերի ավելի քան 3000 անուն ապրանքատեսականի։ Արդեն 5 տարի  «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը հանդիսանում է ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։

Շարունակելով հաղթական ճանապարհը՝ 2013 թվականից հաջողությամբ սկսեցինք արտահանել մեր արտադրանքը հարևան երկրներ՝  Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս:Վրացական շուկայում մեր գործունեությունը հեշտացնելու համար այնտեղ հիմնեցինք «Մեհրաբյան և Որդիներ»  դուստր կազմակերպությունը։ Արդեն այսօր հստակ կարող ենք արձանագրել, որ ընկերությունը հաստատուն քայլերով ամրացրել է իր դիրքը արտահանման շուկայում։

Ընդգծելով ընկերության բազմապրոֆիլ զարգացման  գործելաոճը պետք է նշել, որ հանդիսանում ենք հայկական շուկայի առաջատարը  բետոնապատման  և մեքենայացված շինարարական աշխատանքների ուղղությամբ։ 

Կարևորելով մեքենայացված շինարարական աշխատանքների հասանելիության ապահովումը Հայաստանում, 2024 թվականին ընկերությունը պաշտոնական գործընկերության պայմանագիր կնքեց համաշխարհային  ճանաչում ունեցող М-tec և Stirex ապրանքանիշերի հետ և իր սպառողին այսօր առաջարկում է նաև սվաղման կայանների գնման և վարձակալության ծառայություն։

Շինանյութի և գործիքների շուկայում դոմինանտ առաջատար դառնալու ճանապարհն ավելի հստակ ընդգծելու համար 2024 թվականին մենք հանձն առանք երկու խոշոր նախագծերի իրականացմանը՝

«INNOTEK» ապրանքանիշ՝  նոր բիզնես ճյուղ։ 2024 թվականի մայիսի 22-ին տեղի ունեցավ «Մեհրաբյան և Որդիներ» ընկերության նոր բիզնես ճյուղի՝ «INNOTEK» ապրանքանիշի շնորհանդեսը, որի շրջանակներում կայացավ գործարանի բացման արարողությունը, թվային հարթակների մեկնարկումը և շինարարական աշխատանքների համար նախատեսված նորարարական լուծումների ներկայացումը։ «INNOTEK» ապրանքանիշն այս պահին շուկայում ներկայանում է А60 և А90 եվրոպական սերտիֆիկացիա անցած բարձորակ սալիկի սոսինձների տեսականիով։

Dyllu ապրանքանիշ՝  նոր անուն գործիքների շուկայում։ Հիմնվելով գործիքների շուկայում հարուստ փորձի վրա՝ 2024 թվականին որոշում կայացվեց հարստացնել ընկերության պորտֆելը ևս մեկ բրենդով, որը գնային ավելի ճկուն քաղաքականության շնորհիվ հնարավորություն կընձեռներ գործիքների շուկայում նվաճել նոր հորիզոններ և վերջնական սպառողին առաջարկել առավել գրավիչ գին։

 

Այս լայնածավալ նախագծերի կողքին նաև պաշտոնական գործընկերության պայմանագրեր  ստորագրվեցին համաշխարհային DISTAR, KALETA, BIHUI, OLEINIK ապրանքանիշերի հետ, որը լայն հնարավորություն կտա ամբողջությամբ բավարարել սպառողների մասնագիտական պահանջմունքները։

Որդեգրելով «Որակը` գերակա պայման» քաղաքականությունը, մեր առաջնային նպատակն է ապահովել արտադրանքի բարձր որակ, գործիքակազմի հասանելիություն, ժամանակին համընթաց քայլելու հնարավորության ընձեռում մեր սպառողին։

«Մեհրաբյան և Որդիներ» ընկերության հետ Դուք ձեռք եք բերում հուսալի, գերազանցության ձգտող և հաճախորդների բավարարվածությունը կարևորող գործընկեր։