Մեր մասին
«Մեհրաբյան և Որդինե» Ընկերությունը հիմնադրվել է 2006թ.-ի մայիսի 2-ին:
Հիմնադիր տնօրենը հանդիսանում է Միհրան Մեհրաբյանը: Ընկերության թիմը կազմված է մոտ 200 պրոֆեսիոնալ մասնագետներից: Նրանց աշխատանքային պայմանները, մասնագիտական զարգացումը և աճը, սոցիալական բարեկեցության ապահովումը մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում:
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը զբաղվում է մի շարք շինարարական ապրանքատեսակների արտադրությամբ, այդ թվում՝ փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, օդափոխության խողովակների, ցանցերի և էլեկտրամոնտաժային պարագաների:
Ընկերությունը զբաղեցնում է 30.000մ2 տարածք: 2009թ.-ից, խոշոր վերազինմամբ ընդլայնվել է արտադրությունը, ներդրվել են նոր հզորություններ, և այսօր, իր դինամիկ զարգացմամբ՝ Հայաստանյան շուկայի առաջատարների շարքում է և հանդիսանում է խոշոր հարկատու:
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը հանդիսանում է TOTAL միջազգային ապրանքանիշի և Apecs ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպես նաև մի շարք այլ ապրանքանիշերի ներմուծողը:
2013թ.-ից Ընկերության արտադրանքն արտահանվում է Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս, ընդ որում ապրանքների մատակարարումը դեպի վրաստանյան շուկա՝ կատարում է Վրաստանում հիմնադրված «Մեհրաբյան և Որդիներ»-ի դուստր կազմակերպությունը:
2021թ․-ից Ընկերությունը իրականացնում է նաև վարձույթով մեքենաների տրամադրման ծառայություն։
Ընկերությունն իրականացնում է նաև բազմապրոֆիլ կառուցապատման, շինարարական և վերանորոգման նախագծեր: Այդ աշխատանքների վառ օրինակներ են հանդիսանում «Դվին» հյուրանոցային համալիրը, «Երազ» բնակելի թաղամասի, հյուսիսային պողոտայի բնակելի շենքերի շինարարական աշխատանքները և այլ նմանատիպ մասշտաբային և ծավալուն նախագծեր: