Սոցիալական Պատասխանատվություն
Մենք շնորհակալ ենք մեր բոլոր հաճախորդներին․ հենց ձեր շնորհիվ է, որ մեր կազմակերպությունը արդեն 15 տարի գործում է Հայաստանում և տարեցտարի բարելավում արտադրանքի որակը։ Մենք էլ մեր հերթին փորձում ենք մեր ներդրումն ունենալ հասարակության զարգացման գործում՝ ուղղելով ֆինանսներ ամենածանր և ոչ բարվոք պայմաններում ապրող մարդկանց տների վերանորոգմանը: Ցավոք, այսօր սահմանամերձ գոտիներում կան բազում տներ և բնակարաններ, որոնք պատկանում են ազատամարտիկների ընտանիքներին և գտնվում են ոչ բարվոք վիճակում: Վերջին ժամանակահատվածում կազմակերպության հատուկ ուշադրության ներքո են գտնվում սոցիալական ուղղվածություն ունեցող միջոցառումները: Այդ իսկ պատճառով ընկերությունը ցանկանում է իր լուման ներդնել այդպիսի տների վերանորոգման գործում և հնարավորությունների սահմաններում առավելագույնս աջակցել այն անձանց ընտանիքներին, որոնց շնորհիվ մեր սահմաններն անսասան են և մեր երեխաները մեծանում են ապահով երկրում: Ընկերությունը չի պատրաստվում սահմանափակվել այսքանով: Նման նախագծերը շարունակական են և կրում են պարբերական բնույթ:
