Նոր ապրանքանիշ՝ DYLLU

15 հնս

 

Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ «Մեհրաբյան և Որդիները» Հայաստանում պաշտոնապես ներկայացնելու է նոր ապրանքանիշ։

DYLLU ապրանքանիշը, որի կարգախոսն է՝ «Բացահայտի՛ր քո ուժը» («Discover Your Power»), Հայաստանում ներկայացված է լինելու էլեկտրական, այգեգործական, մարտկոցային  գործիքների, սպառվող պարագաների, սանտեխնիկայի, գրենական պիտույքների, կենցաղային տեխնիկայի ոլորտներում։

 

Հավատարիմ մնալով հաճախորդամետ և բարձր որակի ապրանքներ ու ծառայություններ մատուցելու քաղաքականությանը՝ մեր ընկերությունը շարունակում է ընդլայնել իր գործունեությունը հայկական շուկայում և նպաստել մեր երկրի տնտեսության զարգացմանը։