Լավագույն առաջարկ Apecs ապրանքանիշից

29 հնվ

 

«APECS» միջազգային բրենդը, որը Հայաստանում պաշտոնապես ներկայացված է «Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ կողմից, հայաստանյան սպառողին է առաջարկում բարձրորակ դռան պարագաների լայն տեսականի:

 

Դռան պարագաների լայն տեսականին ներառում է՝

      •   գաղտնիության մեխանիզմներ,

      •   կախովի կողպեքներ,

      •   գլանային և սուվալդային ներփորովի փականներ,

      •   սողնակներ և արտաքին փականներ,

      •   բռնակներ և մղլակներ,

      •   դռան պատասխանիչներ (շվեցարներ),

     •   ներդիրներ,

      •   ծխնիներ,

      •   դռան դիտակներ և այլ պարագաներ։

 

Դռան պարագաները նախատեսված են բնակելի, գրասենյակային և պահեստային շինությունների ինչպես մուտքի, այնպես էլ միջսենյակային և սանտեխնիկական փայտե, մետաղական ու պրոֆիլային դռների համար։

Ընկերության կողպեքներն ու փականները պատրաստված են բարձրորակ նյութերից և համաձուլվածքներից, ինչի շնորհիվ ծառայում են երկար և ապահով են։

Այսպես օրինակ, «APECS» ապրանքանիշի կախովի կողպեքները շուկայում պահանջված են, քանի որ ունեն պաշտպանության 4 դասակարգում։

Ամենաբարձր 4-րդ կարգի կողպեքներն օժտված են այնպիսի բարձր գաղտնիությամբ, որը թույլ է տալիս շուրջ 30 րոպե կանգնեցնել գողերին։

 Ապրանքանիշի կողպեքներն ու փականները հուսալիության և անվտանգության ԳՕՍՏ ստանդարտներին համապատասխանելու համար պարբերաբար ենթարկվում են փորձաքննության և հավաստագրման։ Ուստի վստահաբար կարող ենք պնդել, որ «APECS» բրենդը՝ իր նորարարական տեխնոլոգիաներով, մրցակցային մատչելի գին և բարձր որակ համադրությամբ, կողպեքների և փականների ինչպես միջազգային, այնպես էլ՝ տեղական հայկական շուկայում լավագույն առաջարկն է։