Սոցիալական Պատասխանատվություն
Արդեն 18 տարի «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը շարունակաբար ընդլայնում է իր գործունեությունը հայկական շուկայում։ Հավատարիմ մեր որդեգրած հաճախորդամետ քաղաքականությանը` մենք սահմանում ենք արտադրանքի որակի և մատուցվող ծառայությունների բարձր նշաձող։
Որպես երկարաժամկետ և կարճաժամկետ զարգացման ծրագրերի մաս՝ մեր գործունեության մեջ ներառել ենք անապահով ընտանիքների, սահմանամերձ բնակավայրերում ապրող ազատամարտիկների տների վերանորոգմանն ուղղված նախագծեր:
Տևական ժամանակ ընկերությունը աջակցել է անապահով ընտանիքներին «Սուր անկյուն» ծրագրի շրջանակում։
Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո ֆինանսական և նյութական օգնություն է տրամադրվել տուժածներին։
Մեր ընկերության շրջակայքում շարունակաբար իրականացնում ենք բարեկարգման աշխատանքներ, ծառատունկ և շաբաթօրյակներ։
Մենք հպարտ ենք, որ մաս ենք կազմում ավելի ներառական և հոգատար հասարակություն ստեղծելու շարունակական ջանքերին:
Ներդրումներ կատարելով նման նախագծերի մեջ՝ մենք ձգտում ենք բարելավել հայրենիքի պաշտպանության ու խաղաղության համար անձնվիրաբար ծառայած հայորդիների սոցիալ-կենցաղային պայմանները:
Սոցիալական նախագծերին մեր նվիրվածությունն արտացոլում է մեր հիմնական արժեքները և կազմում ընդհանուր բիզնես ռազմավարության անքակտելի մասը։ Մենք երախտապարտ ենք մեր հաճախորդներին, շահագրգիռ կողմերին վստահության և աջակցության համար, որոնց շնորհիվ նշանակալի ազդեցություն ենք ունենում համայնքների և անհատների համար կազմակերպվող սոցիալական նախաձեռնությունների մեջ:
Մաս կազմելով այսօրինակ փոփոխություններին, մենք ամեն օր ջանում ենք կատարել և ստեղծել մի հասարակություն, որտեղ բոլորը կապրեն արժանապատիվ և բարեկեցիկ պայմաններում: