Շուկայի զարգացման պատասխանատու

 

   Նկարագրություն՝

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Շուկայի զարգացման պատասխանատուի՝ Ընկերության վաճառքի թիմը համալրելու համար:

 

Պարտականություններ՝

•    Կազմակերպել և վերահսկել ընկերության ապրանքատեսականու վաճառքի գործընթացը համապատասխան վաճառակետերում, 

•    Նպաստել  շուկայում վաճառքի ցուցանիշների ընդլայնմանը,

•    Ընկերությունում սահմանված կարգով պատշաճ իրականացնել պատվերների ձևավորման  գործընթացը,

•    Հետևել վաճառակետերում ապրանքների տեղակայման պայմաններին, դասավորվածությանը և տեսանելիությանը,

•    Պահպանել հետադարձ կապը արդեն առկա հաճախորդների և վաճառակետերի հետ,

•    Իրականացնել նոր հաճախորդների ներգրավում,կազմակերպել ակտիվ վաճառք, 

•    Պատրաստել և ներկայացնել վաճառքի ամսական հաշվետվություններ,

•    Առաջնորդվել ընկերության հիմնարար արժեքներով և նպաստել դրանց տարածմանը:

 

Պահանջներ՝

•    Բարձրագույն կրթություն,

•    Վաճառքի բնագավառում պարտադիր աշխատանքային փորձ,

•    Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն,

•    Իրավիճակը համարժեք  գնահատելու և կողմնորոշվելու կարողություն,

•    Սեփական մեքենայի առկայություն:

 

Առավելություններ՝

•    Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,

•    Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն: