Մերչենդայզեր

Նկարագրություն՝

«Մեհրաբյան և Որդիներ» Ընկերությունը փնտրում է եռանդուն և ակտիվ մերչենդայզերների՝ Մերչենդայզինգի թիմին միանալու համար։

Պարտականություններ՝

•   Իրականացնել և վերահսկել վաճառակետերում ապրանքատեսականու պատշաճ դասավորվածությունը՝ ըստ հաստատված կարգի,

•   Հետևել և վերահսկել գնապիտակների առկայությանը և ճշգրտությանը,

•   Հետևել վաճառակետերում գովազդային նյութերի առկայությանը, իրականացնել պրոմո ակցիաներ,

•   Վերահսկել դարակաշարերի, ցուցադրվող ապրանքների և այլ առնչվող գույքի մաքրությունը,

•   Հաստատել հաճախորդների հետ վստահելի և գործարար հարաբերություններ,

•   Վարել և ներկայացնել ղեկավարի կողմից պահանջվող հաշվետվություններ,

•   Կատարել հաստիքից բխող այլ աշխատանքներ։

Պահանջներ՝

•   Մերչենդայզերի, վաճառողի կամ վաճառող-խորհրդատուի փորձ,

•   Վարորդական իրավունքի և սեփական մեքենայի առկայություն,

•   Միջանձնային հաղորդակցման և շփման գերազանց հմտություններ,

•   Թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն,

•   Բարձրագույն կրթությունը կդիտվի առավելություն,

•   Տեխնիկական աշխատանքներ կատարելու կարողություն։

Առավելություններ՝

•   Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում։