Անվտանգության աշխատակից

 

Աշխատանքի նկարագրություն՝

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում անվտանգության աշխատակցի՝ (35-45 տարեկան) մեր  անվտանգության թիմին միանալու  համար:

Աշխատանքային պարտականություններ՝

    •    համաձայն Ընկերությունում սահմանված կանոնակարգի կազմակերպել և վերահսկել Ընկերության տարածք աշխատակիցների, այցելուների և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը,

    •   ապահովել Ընկերության տարածքի անվտանգությունը և աշխատակիցների կողմից Ընկերության ներքին կարգապահական կանոնների պահպանումը

    •   աշխատանքային գործընթացը խափանող թերությունների, պատահարների դեպքում անմիջապես տեղեկացնել անմիջական ղեկավարին:

 

Անհրաժեշտ որակավորումներ՝

   •   առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,

   •   պարտադիր զինվորական ծառայություն,

   •   պատասխանատվության զգացում, ազնվություն,

   •   ուշադրություն, զգոնություն, կազմակերպվածություն,

   •   աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն,

   •   Microsoft Office ծրագրային փաթեթի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

 

Առավելություններ՝

 •   Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում

 •   Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն:

Աշխատանքային գրաֆիկ՝ հերթափոխային (1 լրիվ աշխատանքային օր՝ առանց քնի ռեժիմի, 2 հանգստյան օր):

Առավելություն կտրվի Ոստիկանության կամ ՊՆ նախկին աշխատակիցներին: