1C օպերատոր

 

Նկարագրություն՝

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում 1C օպերատորի՝ Ընկերության զարգացող թիմը համալրելու համար։

Պարտականություններ՝

    •   Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգի (CRM) վարում և կառավարում 1C ծրագրում,

    •   Ընկերության շուկայի զարգացման պատասխանատուների կողմից ձեռքբերված ինֆորմացիայի ամբողջական բազայի կառավարում և թարմացում, գործող հաճախորդների տվյալների ներմուծում CRM համակարգ,

    •   Վաճառքի և մարքեթինգի տվյալների ներմուծում CRM համակարգ, ներմուծված տվյալների վերլուծություն,

    •   Հաճախորդին մատուցվող ծառայությունների ներմուծում CRM համակարգ,

    •   Շուկայի զարգացման պատասխանատուների պարտքացուցակի վարում/վերահսկում՝ հաճախորդի բերված գումարի, ժամկետանց պարտքերի վերաբերյալ և այլն;

    •   Հաճախորդների փոխառությունների և մատակարարումների պայմանագրերի ամբողջական ընթացակարգի վարում 1C ծրագրում:

    •   Պարտքացուցակի ստուգում և վարում 1C ծրագրում:

    •   Անհրաժեշտության դեպքում հաշվետար-օպերատորին փոխարինում:

    •   Վաճառքի բաժնի աշխատակիցների փոփոխության դեպքում գնորդների պայմանագրերի ու համաձայնագրերի /ոչ խմբայինի դեպքում / փոփոխում։

    •   Ըստ պահանջի հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը:

Պահանջներ՝

    •   Նվազագույնը 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,

    •   1C ծրագրի իմացություն (8.3 տարբերակ),

    •   Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն,

    •   Հայերենի և ռուսերենի իմացություն:

Առավելություններ՝

   •   Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,

   •   Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն: