TOTAL CENTRE ք․ Էջմիածին

10 հկտ

Սեպտեմբերի 10-ին, ք. Էջմիածնում տեղի ունեցավ TOTAL Կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։

Սրահն ունի 700քմ, որը համալրված է ապրանքանիշի՝ շինարարական, կենցաղային և այգեգործական գործիքների ամենալայն տեսականիով: 

Արարողության ժամանակ տեղի ունեցավ նոր՝ totalservice.am կայքի շնորհանդեսը: Այսուհետ TOTAL մասնաճյուղերից և shop in shop տաղավարներից գնված ցանկացած սարք կամ գործիք գնելուց՝ ապրանքատեսակի երաշխիքային կտրոնը կպահպանվի առցանց՝ totalservice.am կայքում:

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը շարունակում է ընդլայնել իր սպասարկման կենտրոնները: TOTAL Կենտրոնը համարվում է Ընկերության թվով 3-րդ սպասարկման կենտրոնը: Այսուհետ ցանկացած TOTAL գործիք, գնված՝ TOTAL մասնաճյուղերից կամ shop in shop-երից, կարող եք մոտեցնել սրահ, որտեղ մեր մասնագետները կվերանորոգեն սարքը, իսկ վերանորոգման պատմությունը կտեսնեք totalservice.am կայքի՝ Ձեր էջում: 

Կարևորելով կրթական էլեմենտը՝ Կենտրոնում իրականացվելու են նաև կրթական ծրագրեր արհեստավորների, ուսանողների և վաճառող խորհրդատուների համար։ 

Ուսանողների ուսուցման դասընթացները կծանոթացնեն TOTAL ապրանքանիշի հետ, կսովորեցնեն մարտկոցային, էլեկտրական և մեխանիկական գործիքների օգտագործման առանձնահատկություններն ու կանոնները, ինչպես նաև՝ TOTAL առցանց հարթակի օգտագործման հմտությունները:

Սրահում անցկացվելու են նաև վաճառող-խորհրդատուների ուսուցման դասընթացներ, որտեղ կդասավանդվեն B2B և B2C վաճառքների հիմունքները, սպասարկման և վաճառքի հմտությունները  և գործիքների օգտագործման կանոնները:

Կգործի ևս մեկ՝ վարպետների ուսուցման դասընթաց, որտեղ ուսանողները կսովորեն գործիքների կիրառման ոլորտներն ու շահագործման կանոնները:

Հասցե՝ Ք. Էջմիածին, Մ․Մաշտոցի 15/45:

Tsiatsan Instagram: https://www.instagram.com/tsiatsan.am/

Tsiatsan Facebook: https://www.facebook.com/profile.php?id=100038890428328 

TOTAL Instagram: https://www.instagram.com/total_tools_armenia/ 

TOTAL Facebook: https://www.facebook.com/TOTALtoolsArmenia/