«Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ 2023»

18 հնվ

 

 

2023թ․ դեկտեմբերի 21-ին կայացավ Համազգային վստահության խորհրդի կողմից կազմակերպված «Տարվա հանրային ծառայող և ապրանքանիշ 2023» մրցանակաբաշխությունը։ Անվանակարգերը սահմանված էին՝ համաձայն մի շարք լաբորատոր փորձաքննությունների և հանրության շրջանում արված սոցիոլոգիական հարցումների։

Միջոցառմանը մասնակցում էր նաև «Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը՝ իր «Ծիածան» ապրանքանիշով, մրցանակի արժանացավ «Տարվա շինանյութ արտադրող ընկերություն» անվանակարգում, ինչպես նաև «Որակյալ, բազմատեսակ գործիքներ առաջարկող բրենդի վստահելի ներկայացուցիչը՝ Հայաստանում» անվանակարգում՝ որպես Հայաստանում «TOTAL» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ։

Այսպիսի գնահատանքի արժանանալը կարևոր ենք համարում, քանի որ մեր ընկերությունը հիմնադրման օրվանից հավատարիմ է իր հաճախորդամետ քաղաքականությանը և «Որակը՝ գերակա պայման» կարգախոսին։ Մենք շարունակելու ենք բազմապրոֆիլ նախագծերում մեր մասնակցությունը, ներդնելու ենք նոր նախագծեր՝ մեր ջանքերն ուղղելով բարձր ստանդարտներին համապատասխան արտադրությանը և տնտեսության աճը խթանելուն։