«MosBuild»29-րդ միջազգային ցուցահանդես

16 մյս

 

 

«Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը՝ իր TOTAL ապրանքանիշով, մայիսի 13-16-ը Մոսկվայում մասնակցեց  ԱՊՀ տարածաշրջանում և Արևելյան Եվրոպայում խոշորագույն շինարարական և ինտերիերի «MosBuild»29-րդ միջազգային ցուցահանդեսին։

 Այս տարի միջոցառմանը մասնակցում էին  48 երկրներից 1300-ից ավելի ընկերություններ։ Ցուցահանդեսն առանձնանում էր նրանով, որ այստեղ ներկայացված էին շենքերի կառուցապատման բոլոր փուլերի համար անհրաժեշտ արտադրանքներն ու ծառայությունները՝ շինարարական աշխատանքներից և տեխնիկական լուծումներից մինչև գեղազարդում։