Volkswagen ID.6 մեքենայի խաղարկություն

15 օգս

 

 

Օգոստոսի 13-ին, «ԳԱՐԱԺ ՄԱՍՏԵՐՍ» մոլում «Գնի՛ր գործիք, շահի՛ր պարտադիր» մարքեթինգային արշավի շրջանակում կայացավ սպասված խաղարկությունը։ Ակցիայի գլխավոր մրցանակը՝ Volkswagen ID.6 ավտոմեքենան, գտավ իր հաջողակ տիրոջը։

 

Ավտոմեքենան շահեց Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ Մեխակ Խոստեղյանը, ով խաղարկությանը մասնակցելու հնարավորություն էր ստացել՝ «Փեթակ» տոնավաճառի «TOTAL»-ի խանութ-սրահից գնելով 10 էլեկտրական գործիք։