Հունիսի 1 ծիածանաբնակների համար

23 հնս

 

 

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ-ն ավանդաբար նշում է երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այս տարի ևս միջոցառմանը մասնակցում էին աշխատակիցների ավելի, քան 300 երեխաները: Սիրված մուլտհերոսներն ու ծաղրածուները երեխաներին զվարճացրին բազմաբնույթ խաղերով, երգերով ու պարերով:

 

Երեխաները հասարակության ապագան են, երկրի հենքը հանդիսացող ապագա մասնագետները, ուստի մեր ընկերությունը, որի գործունեության անքակտելի մաս են կազմում սոցիալական պատասխանատվության նախագծերը, կարևորում է այսպիսի միջոցառումների պարբերաբար անցկացումը նաև «Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ գործունեության ողնաշար հանդիսացող իր աշխատակիցների և նրանց ընտանիքների համար։