TOTAL ապրանքանիշը HOMING EXPO 2024-ի գլխավոր հովանավոր

08 հնս

 

Հունիս ամսվա հատկանշական միջոցառումներից մեկը HOMING EXPO 2024-ն էր՝ վերանորոգման, կահավորման, էքստերիեր-ինտերիեր դիզայնի և հարակից ոլորտների խոշոր ցուցահանդեսը,  որը ստեղծել էր հնարավորություն այս ոլորտներով հետաքրքրված կամ ոլորտների ծառայությունների կարիքն ունեցող մարդկանց միանգամից, մեկ հարթակում հանդիպել առաջատար և լավագույն առաջարկները ներկայացնող ընկերություններին:

Հավատարիմ մնալով վերջնական սպառողի հետ ուղիղ կապ ունենալու իր քաղաքականությանը՝ TOTAL ապրանքանիշը կազմակերպել էր ոչ միայն այգեգործական, մարտկոցային և էլեկտրական գործիքների լայն տեսականու ցուցադրություն, այլև թեսթային գոտում գնորդները հնարավորություն ունեին օգտագործել իրենց անհրաժեշտ գործիքը, հայտնել իրենց կարծիքը։

Ապրանքանիշը իր սպառողի համար հանդես էր եկել 580 գործիք մեկ մարտկոցով օգտագործելու գայթակղիչ առաջարկով։