Անվավոր տրակտորի վարորդ (XCMG)

Նկարագրություն՝

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում հումքի արտադրամասի տրակտորի վարորդի՝ Ընկերության զարգացող թիմը համալրելու համար։

Պարտականություններ՝

•   Տրակտորի օգնությամբ պարբերաբար լիցքավորել հոսքագծերին մատակարարվող հումքերի բունկերները,

•   Աղացած հումքը տեղափոխել համապատասխան պահեստարաններ՝ ըստ հումքատեսակների,

•   Մասնակցել տարածքի մաքրությանը՝ տրակտորի օգնությամբ,

•   Հետևել տրակտորի մաքրությանը և տեխնիկական վիճակին: Անսարքություն հայտնաբերելու դեպքում անմիջապես տեղեկացնել ղեկավարին և ավտոմեխանիկին:

Պահանջներ՝

•   Հայերենի իմացություն,

•   Տրակտոր վարելու փորձ և վարորդական իրավունք՝ համապատասխան կարգով,

•   Հաղորդակցման հմտություններ,

•   Թիմային աշխատանքի կարողություն:

Առավելություններ՝

•   Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,

•   Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն: