TOTAL CENTRE ք․ Էջմիածին
Սեպտեմբերի 10-ին, ք. Էջմիածնում տեղի ունեցավ TOTAL Կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։
Սրահն ունի 700քմ, որը համալրված է ապրանքանիշի՝ շինարարական, կենցաղային և այգեգործական գործիքների ամենալայն տեսականիով:
Արարողության ժամանակ տեղի ունեցավ նոր՝ totalservice.am կայքի շնորհանդեսը: Այսուհետ TOTAL մասնաճյուղերից և shop in shop տաղավարներից գնված ցանկացած սարք կամ գործիք գնելուց՝ ապրանքատեսակի երաշխիքային կտրոնը կպահպանվի առցանց՝ totalservice.am կայքում:
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը շարունակում է ընդլայնել իր սպասարկման կենտրոնները: TOTAL Կենտրոնը համարվում է Ընկերության թվով 3-րդ սպասարկման կենտրոնը: Այսուհետ ցանկացած TOTAL գործիք, գնված՝ TOTAL մասնաճյուղերից կամ shop in shop-երից, կարող եք մոտեցնել սրահ, որտեղ մեր մասնագետները կվերանորոգեն սարքը, իսկ վերանորոգման պատմությունը կտեսնեք totalservice.am կայքի՝ Ձեր էջում:
Կարևորելով կրթական էլեմենտը՝ Կենտրոնում իրականացվելու են նաև կրթական ծրագրեր արհեստավորների, ուսանողների և վաճառող խորհրդատուների համար։
Ուսանողների ուսուցման դասընթացները կծանոթացնեն TOTAL ապրանքանիշի հետ, կսովորեցնեն մարտկոցային, էլեկտրական և մեխանիկական գործիքների օգտագործման առանձնահատկություններն ու կանոնները, ինչպես նաև՝ TOTAL առցանց հարթակի օգտագործման հմտությունները:
Սրահում անցկացվելու են նաև վաճառող-խորհրդատուների ուսուցման դասընթացներ, որտեղ կդասավանդվեն B2B և B2C վաճառքների հիմունքները, սպասարկման և վաճառքի հմտությունները և գործիքների օգտագործման կանոնները:
Կգործի ևս մեկ՝ վարպետների ուսուցման դասընթաց, որտեղ ուսանողները կսովորեն գործիքների կիրառման ոլորտներն ու շահագործման կանոնները:
Հասցե՝ Ք. Էջմիածին, Մ․Մաշտոցի 15/45:
Tsiatsan Instagram: https://www.instagram.com/tsiatsan.am/
Tsiatsan Facebook: https://www.facebook.com/profile.php?id=100038890428328
TOTAL Instagram: https://www.instagram.com/total_tools_armenia/
TOTAL Facebook: https://www.facebook.com/TOTALtoolsArmenia/