ԹՈՓ-4 ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

12 фев

 

 

ԹՈՓ-4 ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

Հայաստանյան շինարարակական գործիքների շուկայում TOTAL-ը ամենաճանաչված և սիրված ապրանքանիշներից է։ TOTAL գործիքներ կարելի է գտնել ինչպես բրենդային, այնպես էլ շինարարական և բազմապրոֆիլ խանութ-սրահներում։ Լայն տեսականին ներառում է էլեկտրական, այգեգործական, ձեռքի և այլ շինարարական-արդյունաբերական նշանակության գործիքներ։

Մենք առանձնացրել ենք Հայաստանում TOTAL ապրանքանիշի թոփ-4 ամենապահանջված գործիքները։

 

1 Անկյունային հղկող մեքենա TOTAL TG109125565

 

900Վտ հզորությամբ ԱՀՄ-ն օգտագործվում է չոր եղանակով մետաղ հղկելու նպատակով:

Առանձնահատկությունները

•   Գործիքը համալրված է երկար մխոցով, որն ապահովում է հղկող մեքենայի երկարատև աշխատանքը:

•   Ուղղակի սառեցման գործառույթն օժտում է ԱՀՄ-ին բարձր արդյունավետությամբ:

 

 

2 Հորատիչ TOTAL TH309288

 

Գործիքը նախատեսված է բետոնի, փայտի և մետաղի հորատման համար: 25 Ջոուլ հզորությամբ հորատիչի աշխատանքային հնարավորությունները թույլ են տալիս գործիքը կիրառելիս ունենալ մինչև 4670 հարված/րոպեում հաճախականություն։ Հորատիչի հետ հավաքածուում ներառված են տարբեր աքսեսուարներ և գայլիկոններ։

Առանձնահատկությունները

•   Հորատիչն ունի օդի սառեցման, աշխատանքային ռեժիմների և դրանց փոփոխման և շարժիչի արգելակման գործառույթներ։

 

3.Անկյունային հղկող մեքենա TOTAL TG1302306

3000Վտ հզորությամբ անկյունային հղկող գործիքն ունի բարձր կատարողականություն։ Մետաղ, բետոն և այլ նյութեր հղկող ու կտրող մեքենան համալրված է պլաստիկ ռետինով պատված բարձրորակ NSK գնդակային առանցքակալներով։

Առանձնահատկությունները

•   ԱՀՄ-ի պտույտների առավելագույն քանակը՝ 6300պտույտ/րոպեում։

•   Գործիքը հագեցած է մետաղյա ռեդուկտորով, որը ապահովում է տաքացող շարժիչի հովացումը։

•   ԱՀՄ-ի սկավառակի տրամագիծը՝ 230մմ։

 

 

4. Պտուտակադարձիչ TOTAL TDLI20051

 

TOTAL TDLI20051 պտուտակադարձիչը հարմար գործիք է մետաղի կամ փայտի հորատման և պտուտակների հավաքման-ապամոնտաժման աշխատանքներում կիրառելու համար։ Պտուտակադարձիչը պատկանում է P20S համակարգին, այսինքն՝ 100-ից ավելի գործիք հնարավոր է լիցքավորել մեկ մարտկոցով։

Առանձնահատկությունները

•   Պտուտակադարձիչի հետ փաթեթում ներառված են 1 հատ 15Ա*ժ մարտկոց և 1 հատ լիցքավորիչ։

•   Գործիքն ունի արագության երկու ռեժիմ, որոնք ապահովում են համապատասխանաբար 0-400պտույտ/րոպեում և 0-1500 պտույտ/րոպեում։