TOON - EXPO
Հունիսի 10-ից 12-ը տեղի ունեցավ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ ցուցահանդես-վաճառք՝ @toon_expo -ն:
Մեհրաբյան և Որդիներ ընկերությունը ցուցահանդեսին ներկայացավ իր տոպինգային բետոնե մակերեսների մասնագիտացված ծառայություններով, որոնք միջավայրը դարձնում են ավելի ոճային, նորաձև և պրակտիկ:
Ծառայությունների հիմնական պատվիրատուներն են առևտրաժամանցային կենտրոնները, մոլերը, ռեստորանները, ավտոկայանատեղիները, պահեստային տնտեսությունները, օդանավակայանները և այլն:
Տոպինգային ծառայությունների առավելություններից են՝ ամրությունը, պրակտիկությունը, հեշտ խնամքը: Աշխատանքները կատարվում են անկախ եղանակային պայմաններից:
Ցուցահանդեսին ներկայացվեց նաև թերմոգիպսի սվաղման ավտոմատացված ծառայությունները, որոնց արդյունքում ստացվում է կատարյալ հարթ, ձայնամեկուսացված և ջերմամեկուսացված մակերես:
Ծառայությունները նախատեսված են բոլոր տեսակի բնակելի, շինարարական մեծ մակերեսներ սվաղելու համար:
Դե իսկ նշված ծառայությունների բարձրակարգ իրականացումն ու սպասարկումն ապահովվում են աշխարհահռչակ Տոտալ ապրանքանիշի սարքավորումների և եվրոպական բարձրորակ նյութերի միջոցով։
Tsiatsan Instagram: https://www.instagram.com/tsiatsan.am/
Tsiatsan Facebook: https://www.facebook.com/profile.php?id=100038890428328
TOTAL Instagram: https://www.instagram.com/total_tools_armenia/
TOTAL Facebook: https://www.facebook.com/TOTALtoolsArmenia/