«Շինարարություն և ինտերիեր 2022» EXPO

10 окт

 

Մայիսի 14-ին «Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը հանդես եկավ «Շինարարություն և ինտերիեր 2022»-ի՝ 14-րդ միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացրեց իր` Ծիածան, Total և Apecs ապրանքանիշերը:

Ընկերությունը ներկայացնում է ներքին հարդարման պարագաներ, չոր շինարարական շաղախներ, չբռնկվող փրփրապլաստե շերտեր, ներկեր, որոնց 90%-ը տեղական հումքից է, 10-ը՝ Եվրոպական: Այստեղ Դուք կգտնեք ճակատային, լատեքսային, էկո լատեքսային, ինչպես նաև ակրիլային ներկեր: 

Ընկերությունը հանդիսանում է շինարարական և այգեգործական գործիքների՝ «TOTAL», և դռան պարագաների՝ «APECS» միջազգային ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Շուկայում է արդեն 16 տարի և հանդիսանում է նրա առաջատարներից մեկը:

«TOTAL» ապրանքանիշը ցուցահանդեսին ներկայացրեց իր գործիքների և սարքերի լայն տեսականին, որոնցից մեկն էր՝ պատերի ու առաստաղների համար նախատեսված գործիքը, որի յուրահատուկ լուսավորությունն օգնում է հեշտությամբ նկատել պատի անհարթությունները: 

 «APECS» ապրանքանիշը ներկայացնում է ներսի և դրսի դռների պարագաների լայն տեսականի, և համարվում է շուկայի առաջատարներից ավելի քան 30 տարի: 

Ապրանքանիշի լաբորատորիաներն օժտված են ժամանակակից սարքավորումներով, որոնք երաշխավորում են ապրանքանիշի արտադրությունը Եվրոպայի, Չինաստանի և ԱՄՆ-ի ստանդարտներին համապատասխան:

Tsiatsan Instagram: https://www.instagram.com/tsiatsan.am/

Tsiatsan Facebook: https://www.facebook.com/profile.php?id=100038890428328 

TOTAL Instagram: https://www.instagram.com/total_tools_armenia/ 

TOTAL Facebook: https://www.facebook.com/TOTALtoolsArmenia/