Ներկերի և գույների մասին

09 июн

Ներկերի աշխարհը բազմազան է և շատ հետաքրքիր։ Թվում է պարզ է, վերցնել դուր եկած ներկն ու ներկել։ Սակայն ներկերի արտադրությունն ունի իր գաղտնիքները։

  • Գունանյութեր կարելի է պատրաստել հանքանյութերից և օրգանական նյութերից, ներառյալ կիսաթանկարժեք քարերից և խխունջի լորձից:
  • Հենց հույն փիլիսոփա Պլատոնը հայտնաբերեց, որ կարող է խառնել երկու տարբեր գույնի ներկեր միասին, երրորդ գույնը ստանալու համար:
  • Ժամանակին մանուշակագույնը համարվում էր արիստոկրատների գույն: Այն այնքան թանկ էր, որ միայն բարձրաստիճան ընտանիքները կարող էին իրենց թույլ տալ այդ պիգմենտն օգտագործել:
  • Բուժման ընթացքում կարող են օգնել տարբեր գույներ: Օրինակ, կարմիրը կարող է օգնել բուժել դեպրեսիան և վերականգնել կենսունակությունը, մինչդեռ կանաչը կարող է թեթևացնել սթրեսը:
  • Երկար ժամանակ ներկված սենյակում մնալը, առանց լավ օդափոխման համակարգի, կարող է հանգեցնել ժամանակավոր կուրության:
  • Գիտեիք որ ներկն ավելի արագ է չորանում 70 աստիճան ֆարենհայտի (21C) ժամանակ: Այս ջերմաստիճանի դեպքում ներկն ավելի սահուն է տարածվում և ավելի արագ է կլանվում քան սառը ջերմաստիճանի դեպքում:
  • Միքելանջելոյից ընդամենը 4 տարի է պահանջվել, որպեսզի ներկի Սիքստինյան կապելլայի Հայտնի առաստաղը 1500-ականներին, սակայն պահանջվել է 20 տարի այն վերականգնելու համար 1900-ականների վերջին։