«Համազգային վստահություն 2021»

07 апр

 

  • 2021թ. մարտի 21-ին Central հյուրանոցում տեղի ունեցավ «Միջազգային որակի նշան» ամենամյա միջոցառումը: Միջոցառման համակազմակերպիչներն են հանդիսանում «Համազգային վստահություն խորհուրդը» և «Բիզնես Դիալոգ» ընկերությունները։ Արդեն 5-րդ տարին է, ինչ այս միջոցառումն անցկացվում է «Որակի Համաշխարհային կազմակերպության» խորհրդի անդամ, «Որակի Համառուսական կազմակերպության» նախագահ, տնտեսագիտության և տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ և ՌԴ գիտության ոլորտում պետական մրցանակի դափնեկիր Գենադի Վորոնինի և ՌԴ արդյունաբերության նախարարության տեխնիկական կարգավորման և ստանդարտացման խորհրդի նախագահ Անդրեյ Լոցմանովի նախագահությամբ։ Լաբորատոր փորձաքննությունների, սոցիոլոգիական հարցումների, հանրության և սպառողների շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյուքնում «Մեհրաբյան և Որդիներ ՍՊԸ» կազմակերպությունը, որպես  բարձր որակական չափանիշներ ապահովող, ոլորտում մրցունակ  արտադրանք թողարկող և տնտեսության զարգացման գործում մեծագույն ավանդ ունեցող կազմակերպություն արժանացել է Համազգային վստահություն մրցանակին:
  • Մենք չենք դադարում իրականացնել որակի բարելավմանն ուղղված մեր գործունեությունը: Մշտապես պատրաստ ենք թողարկել ամենաորակյալ արտադրանքը՝ որակի չափանիշներին և ստանդարտներին համապատասխան: