Գունային ընտրություն

09 июн

 

Ներքին հարդարման համար գույներ

Ներքին հարդարման համար գույները շատ կարևոր են։ հենց գույների միջոցով է, որ կարող ենք սենյակին կամ տարածքին տալ համապատասխան տրամադրություն, ոճ և հարմարավետություն։

Ներկելու ընթացքում կարող ենք պատերից մեկն առանձնացնել իր գույնով՝ տալով յուրահատուկ ոճ։ Մեկ այլ գույնով ներկված պատը, հեշտ եւ արդյունավետ միջոց է ոչ միայն տարածությունը վերակենդանացնելու, այլ նաև աչքը <խաբելու> համար։ Կախված ընտրված գույնից մարդու աչքերն ընկալում է սենյակի չափսերն այլ կերպ , քան իրականում է: Երբ խոսքը վերաբերում է ճիշտ պատի ընտրությանը, որպես առանձնացված պատ, պետք է հաշվի առնենք նաև լավագույն գույնը։

Ստորև կներկայացնենք  մի քանի  խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ որոշել, թե որ պատն ընդգծել և  լավագույն գույնը  այն ներկելու համար:

Տաք Գույնի Տեսություն

Տաք  գույներ են համարվում նարնջագույնը, դեղինը եւ կարմիրը։ Այս գույները սովորաբար դարձնում են  տարածքն ավելի փոքր: Եթե դուք որոշել եք օգտագործել տաք  գույն  շեշտադրված պատի համար, ապա ընտրեք այն պատը, որն առավել տեսանելի է և կարող է կարգավորել սենյակի տեսանելի չափերը: Տաք գույները ավելի նպատակահարմար է օգտագործել երկար և նեղ ննջասենյակներում: Քանի որ դրանք ստեղծում են  ավելի համաչափ տարածքի տպավորություն:

Սառը Գույնի Տեսությունը

Սառը գույներն են՝ կանաչ, կապույտ եւ մանուշակագույն, որոնք  սովորաբար մեծացնում են տարածքը: Օգտագործելով սառը գույն Դուք կարող եք փոքր սենյակն ավելի լայնացնել: Մեկ այլ տարբերակ է օգտագործել առաստաղը որպես շեշտային պատ: Ցածր առաստաղը սառը գույնով ներկելու դեպքում, տպավորություն կստեղծվի  որ առաստաղը ավելի բարձր է, քան իրականում այն կա:

Սենյակի տեսողական ջերմաստիճանի որոշում

Մեկ այլ կարևոր փաստ է համարվում տեսողական ջերմաստիճանը, որ պետք է հաշվի առնել շեշտադրված պատ որոշելիս և այն ներկելիս: Սա չի նշանակում, փաստացի օդի ջերմաստիճանը ձեր ննջարանում:Եթե դուք չգիտեք, թե ինչպիսին է Ձեր ննգասենյակի տեսողական ջերմաստիճանը, ապա հետևեք այս պարզ խորհորդներին

Արեւելյան կամ Հյուսիսային ննջասենյակի երեսպատումը: ննջարանը, որի պատուհանները նայում են դեպի հյուսիս կամ արեւելք, հիմնականում համարվում են սառը տարածք . այնպես որ տաք երանգներն  կավելացնեն սենյակի ջերմությունը։

Իսկ դեպի արեւմտյան կամ Հարավային կողմ պատուհան ունեցող ննջարաններն ավելի տաք տարածք են համարվում, քանի որ հիմնականում ավելի լուսավոր են և արևկող։ Արևի ներս թափանցող ճառագայթները լուսավոր սենյակի տպավորություն են ստեղծում։ Այս դեպքում կարող եք ընտրել ներկի սառը երանգներ, որոնք կբալանսավորեն սենյակում տեսողական ջերմաստիճանը: