«Մեհրաբյան և Որդիներ» 16 տարի շուկայում
Մայիսի 2-ին «Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը նշեց իր 16 ամյակը: Ընկերությունը զբաղվում է շինարարական ծառայություններով, շինարարական հումքի արտադրանքով և գործիքների ու սարքավորումների ներմուծմամբ:
2009 թվականից ընկերությունը սկսել է ընդլայնել արտադրության գործընթացը: Այն արտադրում է չոր շինարարական շաղախներ, ջրադիսպերսիոն ներկեր, չբռնկվող փրփապլաստե շերտեր և այլ արտադրանքներ:
2015 թվականից ընկերությունն արտադրում է փրփապլաստե դեկորատիվ քիվեր, օդափոխության խողովակներ, ցանցեր և էլեկտրամոնտաժային պարագաներ:
Ընկերությունը հանդիսանում է շինարարական գործիքների TOTAL և դռան պարագաների Apecs միջազգային ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունն իրականացնում է նաև բազմապրոֆիլ կառուցապատման, շինարարական և վերանորոգման նախագծեր, որոնք տարբերվում են իրենց ամրությամբ և պրակտիկությամբ: Ընկերությունը կատարել է «Դվին» հյուրանոցային համալիրի, «Երազ» բնակելի թաղամասի, Հյուսիսային պողոտայի բնակելի շենքերի շինարարական աշխատանքները:
Ընկերությունը գտնվում է Արին Բերդի 24/5 հասցեում:
TOTAL Instagram: https://www.instagram.com/total_tools_armenia/
TOTAL Facebook: https://www.facebook.com/TOTALtoolsArmenia/