Տերմոպլաստի արտադրամասի աշխատակից

 

Աշխատանքի նկարագրություն՝

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը փնտրում է աշխատակից Տերմոպլաստի արտադրամասում աշխատելու համար:

Աշխատանքը հերթափոխային է։

 

Պարտականություններ`

•    Ծանոթանալ արտադրամասի պատասխանատուի կողմից տրամադրված ամենօրյա աշխատանքային պլանին։

•    Հետևել հաստոցների ճշգրիտ և անխափան աշխատանքին։

•    Իրականացնել արտադրված ապրանքատեսականու որակի վերահսկում։

•    Փաթեթավորել պատրաստի արտադրանքը։

•    Հետևել հաստոցի և տարածքի մաքրությանը։

•    Յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում հաշվել և ֆիքսել արտադրանքի քանակը։

•    Կատարել արտադրամասի պատասխանատուի կողմից տրված այլ հանձնարարականներ։

 

Պահանջներ`

•    Միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն։

•    Պարտաճանաչության և պատասխանատվության զգացում։

•    Թիմում աշխատելու կարողություն։

•    Աշխատասիրություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն։

 

Առավելություններ՝

•    Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում։

•    Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն: