Նշանակություն
Լատեքսային անփայլ ներկն օգտագործվում է ներքին մակերեսների հարդարման համար: Այն կայուն է լվացման նկատմամբ և կարելի է օգտագործել բետոնե, գիպսե, փայտե և նախկինում ներկված մակերեսների վրա:
1լ ներկի ծածկողականությունը՝ 6մ² մակերես մեկ շերտով հարդարման համար:
Ներկի գույն՝ սպիտակ:
Բաղադրություն
Ներկը պատրաստաված է եվրոպական արտադրության պոլիմերային հավելանյութերից և բարձրորակ այլ նյութերից։ Այն էկոլոգիապես անվնաս է: Ներկը համապատասխանում է ՀՀ Ստանդարտների ազգային ինստիտուտի պահանջներին և ունի համապատասխանության սերտիֆիկատ (N AST-A01.A-0466-2013, ԳՕՍՏ 9980.4):
Օգտագործում
Ներկվող մակերեսը պետք է լինի հարթ, ամուր, չոր և մաքուր: Ներկման աշխատանքների ժամանակ սենյակի ջերմաստիճանը պետք է լինի +5˚C ոչ ցածր: Օգտագործումից առաջ ներկն անհրաժեշտ է բացել ջրով և խառնել՝ առաջին շերտի համար 10%, իսկ երկրորդ շերտի համար՝ 5% հարաբերակցությամբ: Օգտագործման ընթացքում ներկը չի առաջացնում կաթիլներ և չի ցողվում:
Չորացման ընթացքում անհրաժեշտ է հետևել սենյակի օդափոխությանը և ջերմաստիճանին:
Պահպանում
Ներկն անհրաժեշտ է պահպանել փակ տարրայում +5˚C ոչ ցածր ջերմաստիճանային պայմանում:
Պահպանման ժամկետ՝ 2 տարի արտադրման օրվանից:
Արտադրման ամսաթիվ՝ տես տարրայի վրա:
Փաթեթավորում
3կգ, 5կգ, 7.5կգ, 15կգ, 25կգ
3կգ Ներկ լատեքսային RENG
Նորույթ
Նկարագրություն
Հավելյալ ինֆորմացիա
Քաշ | 3 kg |
---|---|
Բրենդ | |
Տեսակ | |
Ըստ օգտագործման | |
Նշանակություն | |
ԱՏԳ |