Բարձր որակի ապահովումը պահանջում է ուշադրություն յուրաքանչյուր մասնիկի նկատմանբ։ Մեզ համար կարևոր է  լավագույնս հասկանալ և բավարարել մեր հաճախորդի պահանջմունքները: Կազմակերպության արժեքներն ու սկզբունքները արտացոլված են մեր կորպորատիվ ինքնության տարրերի մեջ:

Ծիածանն առհասարակ խորհրդանշում է կյանքն իր բոլոր գույներով՝ ներդաշնակությամբ և առատությամբ:

«Ծիածան» կորպորատիվ տարբերանշանի յուրաքանչյուր գույն իր մեջ իմաստ է կրում՝

  • Կարմիր գույնը խորհրդանշում է եռանդ և ձգտում դեպի նոր նվաճումներ: Այն վերագրված է կազմակերպությունում աշխատող յուրաքանչյուր աշխատակցին։
  • Դեղինն արտացոլում է կազմակերպությունում տիրող ջերմ և ընտանեկան մթնոլորտը: Այն վերագրված է աշխատանքային կուռ թիմին։
  • Կանաչը խորհրդանշում է նոր լուծումների փնտրտուք: Վերագրված է կազմակերպության արտադրական տեխնոլոգիաներին։
  • Կապույտը խորհրդանշում է ազնվություն և թափանցիկություն: Կազմակերպությունը ձգտում է լինել հուսանելի բարեկամ իր հաճախորդների և գործընկերների համար։
  • Սպիտակը խորհրդանշում է պարզություն, մաքրություն, բաց և լուսավոր մթնոլորտ, ինչը արտահայտվում է կազմակերպության աշխատելաոճում և արտաքին աշխարհի հետ համագործակցության ընթացքում:

Որդեգրելով «Որակը` Գերակա Պայման» քաղաքականությունը, մեր առաջնային նպատակն է ապահովել արտադրանքի բարձր որակ իր հաճախորդների համար: